Ավստրիայում պատվաստանյութի առաջին ներարկման արարողությանը ներկա են եղել կանցլեր Սեբաստիան Կուրցը և առողջապահության նախարար Ռուդոլֆ Անշոբերը: Վիեննայի բժշկական համալսարանում Ավստրիայի առաջին պատվաստվողը եղել է 84-ամյա Թերեզա Հոֆները:
Մալթայի վարչապետ Ռոբերտ Աբելան և առողջապահության նախարար Քրիս Ֆերնը նույնպես մասնակցել են իրենց երկրում առաջին պատվաստմանը: