«Ալյանսի» անդամներն արտահերթ համագումարի են հավաքվել՝ լուծումներ առաջարկելու հետպատերազմական Հայաստանի համար: Զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց հետո Տիգրան Ուրիախանյանը հայտարարեց. համատարած մատուցվող սուտը քայքայել է մեր տնտեսությունը, հանգեցրել կորոնամահերի, ռազմական գործություններում էլ բերել կործանման: Փոսից դուրս գալու համար, ասաց, տագնապի վրա հիմնված երեք կետ են առաջ քաշում:
Ըստ Ուրիխանյանի՝ Փաշինյանի կառավարությունը կարող է հեռանալ ինչպես 2018-ին եղավ՝ առանց ընտրության: «Այդ դեպքում նախկինները հետ կգան» կանխատեսումը կեղծ է համարում: Նոր իշխանության ձևավորումը կապում է. ինչու ոչ, իրենց կուսակցության սերուցքի հետ: Լուծումների երրորդ կետով առաջարկում ձևավորել քաղաքական նոր պլատֆորմ:
Հարցը, թե «մտնում ենք Ռուսաստանի կազմի մեջ», Ուրիխանյանը կենցաղային անգրագիտություն է որակում: Օրինակ բերում Գերմանիայից Լեհաստան 27 պետության միավորող Եվրամիությունը: Պնդում, որ նույն արժույթով, համատեղ բանակ ու տնտեսություն ունենալու մոդելից Հայաստանի ինքնիշխանությունը չի տուժի, իսկ ռազմավարական մեր գործընկերն ՞ինչ կասի:
Տիգրան Ուրիխանյան, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության նախագահ - Քանի դեռ Հայաստանը տիրապետում տարածաշրջանի բանալիներին, պետք է բանակցային սեղանին դնենք դրա պահպանման և ամրապնդման խնդիրը:
Հայաստանը փոսից հանելու իրենց լուծումն առաջ տանելիս, ըստ Ուրիխանյանի, չեն միավորվի խորհրդարանական այն ուժին, որի հետ ինքը ճանապարհ է անցել: Տիգրան Ուրիխանյանը տարիներ շարունակ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստանի» ցուցակներով: Պետք լինի՝ հետո առանձին հանրահավաքներ կանեն: «Ալյանսում վստահ են»՝ եկել է ասեղի ծայրի ճշտությամբ դիվանագիտություն վարելու ժամանակը: