ՌԴ անվտանգության դաշնային ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնն այսօր հրապարակել է Մախաչկալայում ահաբեկչություն ծրագրող «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներին բերման ենթարկելու տեսագրությունը: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել էր Մախաչկալայում ահաբեկչության նախապատրաստման կանխարգելման մասին: Դեկտեմբերի 25-ին օպերատիվ գործողությունների ընթացքում բերման է ենթարկվել միջազգային ահաբեկչական կազմակերպության չորս անդամ:
Ծայրահեղականները բերման են ենթարկվել իրենց բնակարանից, որտեղ հայտնաբերվել են դանակներ, նռնակներ ու գրոհայինների ծախսերի ցանկը: