Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել իրեն 10-րդ անգամ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչելու համար։
«Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ` 10-րդ անգամ։ Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր իմ կողքին են։ Այս մրցանակն ստանալն ազգային թիմում ու ակումբում իմ բոլոր թիմակիցների վաստակն է։ Մենք խաղում ենք որպես մեկ միասնություն»,- Ֆեյսբուքի էջում գրել է Մխիթարյանը։
Մեկնաբանություններում Մխիթարյանին շնորհավորել է նաև «Ռոման»։