Մարզկենտրոն Արմավիրում տեղի է ունեցել ցերեկույթ՝ «Երեխաները հանուն խաղաղության» խորագրով, որին մասնակցել են Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների հարյուր և ավելի երեխաներ, անմահացած հերոսների քույրեր, եղբայրներ,վիրավոր զինվորներ: Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից:
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի կողմից նվերներ են հանձնվել փոքրիկներին, ովքեր իրենց մանկական պատկերացումներում հավերժ կպահեն անմոռանալի օրվա հաճելի անակնկալները: