Հայաստանում գերմանական տեխնոլոգիայով երկրորդ թռչնաֆերման է վերազինվում: Ամբողջովին ավտոմատ համակարգով կառավարվող ֆերմայում մարդու միջամտությունը բացառվում է:
Գեղամ Ջանվելյան, թռչնաֆաբրիկայի տնօրեն - Նախկին շենքում տեղավորվում էր 22 հազար հավ, հիմա, մոտավորապես, 70 հազար թռչուն է տեղավորվում: Մարդու գործոնն այստեղ հասցված է մինիմալիզացիայի:
Երկրի խոշոր տասը թռչնաֆաբրիկայից երկուսն ավտոմատ կառավարման փորձ արդեն ունեն: Ավտոմատ համակարգով կերակրելու դեպքում տնտեսվում է կերը, կոտրված ձու գրեթե դուրս չի գալիս: Ներդրողներն ակնկալում են արտադրանքի կրկնապատկում: Նոր հոսքագիծը ձեռք է բերվել նաև պետական աջակցությամբ նախատեսված սարքավորումներ ձեռք բերելու նպատակով հատկացվով զրո տոկոսադրույքով լիզինգի ծրագրով:
Գևորգ Ջանվելյան - Մեր նախարարության ամենակարևոր առաքելություններից մեկը պետք է լինի գործարարներին փողը հասանելի դարձնել տարբեր խողովակներով. դա կլինի բաժնետիրական կապիտալ, վենչուրային ներդրումային ֆոնդեր, պետական աջակցման ծրագրեր, բանկային մեխանիզմներ և այլն:
Վահան Քերոբյան, ՀՀ էկոնոմիկայի նախարար - Ընկերությունն արդեն ունի ցածր ինքնարժեք, և սպառողներին կարողանում է առաջարկել մատչելի ապրանք:
Թռչնաբուծությամբ զբաղվողները վստահ են՝ ավտոմատ համակարգի անցնելուց հետո կնվազի նաև ձվի և թռչնամսի ինքնարժեքը: Եթե բոլոր թռչնաֆաբրիկաները վերազինվեն նոր սարքերով, հնարավոր կլինի հասնել 2000-2004 թվականի ցուցանիշին՝ ասում է թռչնաֆաբրիկայի սեփականատերը, երբ վրացական շուկայում վաճառվող հավկիթի 90 տոկոսը հայկական էր: