«Արցախյան վերջին պատերազմի ողջ ընթացքում առողջապահության նախարարության սանիտարական ավիացիան` 2 ուղղաթիռների միջոցով, իրականացրել է 86 թռիչք Երևանից դեպի Սյունիք և հակառակը` փրկելով տասնյակ հերոս զինծառայողների կյանքեր, տեղափոխելով նրանց Երևանի նեղ մասնագիտացված կենտրոններ»,- գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ Ֆեյսբուքի իր էջում հրապարակելով նաև տեսանյութ: