Անցած գիշեր հանրապետության ամենացուրտ բնակավայրերը եղել են Աշոցքը՝ -25, Սիսիանը և Վարդենիսը՝ -22, Ծաղկահովիտը, Տաշիրը և Ապարանը՝ -20․․․ -21 աստիճան ցուրտ։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: