Միացյալ Նահանգների Նեշվիլ քաղաքում պայթյուն է որոտացել: Նախնական տեղեկությունների համաձայն՝ պայթել է փողոցում կայանված տնակ-ավտոմեքենան: Այս մասին տեղեկանում ենք Al Arabiya կայքից:
Պայթյունի հետևանքով տուժել է երեք մարդ: Իրավապահ մարմիններն ավելի ուշ հերքել էին այն տարբերակը, թե տեղի է ունեցել գազի պայթյուն: Ոստիկանները տեղի ունեցածն անվանել են միտումնավոր: Տեղեկություններ կան նաև դեպքի վայրում մարդկանց աճյունների հավանական գտնվելու մասին: