Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոն մտադիր է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին հրավիրել ՊՍԺ. հաղորդում է Le Parisien-ը:
Եթե Պոչետինոն գլխավորի ՊՍԺ ակումբը, ապա հնարավորություն կլինի ակումբ հրավիրել 33-ամյա Մեսսիին՝ գրում է ֆրանսիական պարբերականը: Հիշեցնենք՝ Լիոնել Մեսսիի աշխատանքային պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2021-ի ամռանը: