Ֆրանսիայում հայտնաբերվել է վերջերս Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսի վարակի առավել վտանգավոր ու վարակիչ տարբերակը: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Ֆրանսիայի առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ Ֆրանսիայի քաղաքացին Լոնդոնից հայրենիք էր վերադարձել դեկտեմբերի 19-ին: Հայտնի է, որ վարակված անձի հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների, և նա այժմ ինքնամեկուսացված է:
Կորոնավիրուսի բրիտանական տարբերակը հայտնաբերվել է մի քանի երկրում: Ճապոնիան հաստատել է վարակման հինգ դեպք ուղևորների շրջանում, որոնք ժամանել էին Մեծ Բրիտանիայից: Ավելի վաղ վարակի նոր տարբերակը հայտնաբերվել էր նաև Դանիայում, Նիդեռլանդներում և Ավստրալիայում: