Կորոնավիրուսի ռուսական Спутник V պատվաստանյութն ավելի քան 90 տոկոս արդյունավետություն է ցույց տվել 60 տարեկանից բարձր անձանց պատվաստման ժամանակ՝ փոխանցում է РИА Новости-ն:
«ՌԴ առողջապահության նախարարությունը հավանության է արժանացրել 60 տարեկանից բարձր անձանց պատվաստումը: Հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ տարիքային այս խմբի համար պատվաստանյութը միանգամայն անվտանգ է»,- նշել են փորձագետները:
Միաժամանակ, Спутник V պատվաստանյութն այս և այլ տարիքային խմբերին լիովին պաշտպանում է հիվանդության ծանր դեպքերից:
Այսօր ՌԴ առողջապահության նախարարը հավանություն էր տվել 60-ից բարձր տարիքի մարդկանց պատվաստմանը: