Վրաստանի խորհրդարանը միաձայն հավանության է արժանացրել երկրի՝ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտման բանաձևի նախագիծը՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
«Վրաստանի արտաքին քաղաքականության անվիճարկելի առաջնահերթություն է Հյուսիսատլանտյան դաշինքի պայմանագրի անդամակցությունը: Հյուսիսատլանտյան միասնությունը համաշխարհային անվտանգության ամրապնդման կարևորագույն պայմանն է»,-ասվում է բանաձևի տեքստում:
Վրաստանի արտաքին քաղաքականության անվիճարկելի առաջնահերթություն է նաև ԵՄ լիիրավ անդամակցությունը: Բացի այդ, բանաձևում նշվում է, որ հանրապետությունը կողմ է հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորումներին:
Վրաստանը մտադիր է 2024-ին Եվրամիության լիիրավ անդամակցության հայտ ներկայացնել: ՆԱՏՕ-ի հետ Վրաստանը համագործակցում է 1990-ականների վերջերին: