ՌԴ կառավարությունն արգելել է մինչև 2021-ի դեկտեմբերի 31-ն այլ երկրներից բժշկական դիմակների պետական գնումը, բացառությամբ ԵԱՏՄ անդամ երկրների: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Կառավարությունն ապրիլի վերջին որոշում էր ընդունել ներմուծվող արդյունաբերական ապրանքների՝ պետական գնումների, ինչպես նաև երկրի պաշտպանության և պետական անվտանգության կարիքների համար գնումների մուտքի արգելքի ներդրման մասին: Սահմանափակումները չեն տարածվում ԵԱՏՄ երկրների արտադրանքի վրա: Արգելքների մեջ կան մի շարք բացառություններ, օրինակ՝ ՌԴ-ի տարածքում հաստատված ապրանքի բացակայության դեպքը:
Արգելվող ապրանքների ցանկում, մասնավորապես, ներառված են բժշկական, այդ թվում՝ վիրահատական պարագաներ: