Ռուս խաղաղապահներն ուղեկցել են Հայաստանի Հանրապետության տարածքից Արցախ վերադարձող տեղահանվածների հերթական ավտոշարասյունը: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:
Այսօր ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 540 արցախցի: Ավտոբուսներն ուղեկցել են Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պարեկները և ռազմական ոստիկանությունը:
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները: Քսաներեք դիտակետում իրականացվում է հրադադարի ռեժիմի պահպանման հսկողության ու իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում:
Ընդհանուր առմամբ, Արցախի իրենց մշտական բնակության վայրեր է վերադարձել մոտ 44600 տեղահանված: