2019 թ. ընթացքում Հայաստանում ապաստան է հայցել 248 օտարերկրացի. 1lurer.am-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակումից: Նրանցից 107 հոգին եղել է Իրանի, 37-ը՝ Սիրիայի, 33-ը՝ Կուբայի, 21-ը՝ Իրաքի քաղաքացի:
Ապաստան հայցածներից 116-ին շնորհվել է փախստականի կարգավիճակ, միաժամանակ դադարեցվել է 89 մարդու փախստականի կարգավիճակը: Ապաստան հայցածների մեծամասնությունը մինչև 65 տարեկան անձինք են, գերազանցապես՝ 18-34 տարեկան: