2020 թվականի դեկտեմբերի 24-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին:
Արման Դիլանյանը կարևորել է ՄԱԿ-ի համապարփակ աջակցությունը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի արդիականացման, դատաիրավական ու հակակոռուպցիոն ոլորտներում իրականացվող բարեփոխումներին:
Շոմբի Շարփը շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և ներկայացրել է Հայաստանում ՄԱԿ-ի տարբեր կառույցների կողմից իրականացվող ծրագրերը՝ հույս հայտնելով, որ ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի և Սահմանադրական դատարանի միջև համագործակցությունը կամրապնդվի: