Ռուսաստանը 2 միլիոն շվեյցարական ֆրանկ է փոխանցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) բյուջեին՝ Արցախի հակամարտության հումանիտար հետևանքները լուծելու համար՝ հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
«Ռուսաստանի կառավարության որոշմանը համապատասխան՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) բյուջե կամավոր 2 միլիոն շվեյցարական ֆրանկ է մուտքագրվել՝ ֆինանսավորելու ծախսերը, որոնք նախատեսված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքները լուծելուն ուղղված միջոցառումների համար»,- հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն:
Նշվում է, որ այդ ուղղությունը դարձել է Ռուսաստանի Դաշնության և ԿԽՄԿ-ի արդյունավետ համագործակցության առաջնահերթություններից մեկը՝ հայտնում է РИА Новости-ն:
«Մեր երկիրը մեծ ջանքեր է գործադրում խաղաղ բնակչությանը օժանդակություն ցուցաբերելու և տարածաշրջանի քաղաքացիական ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ: Մենք պատրաստ ենք Կոմիտեի հետ հետագա փոխգործակցության և հուսով ենք, որ ԿԽՄԿ-ն կշարունակի արդյունավետ աշխատել իր մանդատի ենթակայության տակ գտնվող ոլորտներում»,- ավելացրել է նախարարությունը: