Մարտական գործողությունների Մատաղիսի հատվածում հայտնաբերվել է 3, իսկ հարավային ուղղությամբ՝ 1 զինծառայողի աճյուն: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Ընդհանուր առմամբ, մինչև այսօր մարտական գործողությունների հետևանքով զոհվածների հայտնաբերված աճյունների թիվը 1073 է: Դեկտեմբերի 24-ին տեղում որոշվել և բանակցության արդյունքում որոնումներ են իրականացվել նաև Մատաղիսի հատվածում:
Այսօր որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն հարավային ուղղությամբ: Առայժմ բանակցություններ են ընթանում: Արդեն իսկ 1 խումբ է մեկնել Հադրութի հատված»,- մանրամասնել է Թադևոսյանը: