Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Մոսկվա կատարած այցի շրջանակում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինի հետ։ Կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող մի շարք հարցեր։
Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանն ընդգծել է Ռուսաստանի իր գործընկերոջ` մարդու իրավունքների դաշնային հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ բարձր վստահելի ու գործընկերային հարաբերությունները, ինչպես նաև համատեղ աշխատանքը երկու երկրների քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցերում: