Կարևոր է, որ Նիդեռլանդների խորհրդարանի օրինակին հետևելով՝ Լյուքսեմբուրգի խորհրդարանը ևս արձանագրում է ագրեսիայի և ռազմական հանցագործությունների պատասխանատուներին պատժելու անհրաժեշտությունը։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Նիդեռլանդներում և Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը:
Հիշեցնենք՝ նախօրեին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պատգամավորների պալատը միաձայն ընդունել էր Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և ջիհադիստների գործողությունները դատապարտող
բանաձև: