Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելությունը վերջերս աջակցել է հակամարտության սրման հետևանքով անօթևան մնացած և Ստեփանակերտի 12 հյուրանոցում, համալսարանական հանրակացարանում և տարեցների տուն-ինտերնատում ժամանակավոր ապաստանած 221 ընտանիքի:
Ըստ հայտնաբերած կարիքների՝ նշված ընտանիքների յուրաքանչյուր անդամ (741 անձ) ԿԽՄԿ-ից ստացել է սննդի ծանրոց և հիգիենայի պարագաներ: Բացի դրանից՝ տրամադրվել է 104 խոհանոցային պարագա և 48 տաքացուցիչ:
ԿԽՄԿ առաքելությունը շարունակում է տեղական իշխանություններից բոլոր ներքին տեղահանված անձանց վերաբերյալ հավաքել տեղեկատվություն՝ հետագա քայլերը պլանավորելու նպատակով։