Իրանն իր միջուկային օբյեկտների մոտ շտապ տեղակայում է հակաօդային պաշտպանության լրացուցիչ ուժեր, այդ թվում՝ ռուսական համակարգեր՝ զգուշանալով ԱՄՆ հավանական հրթիռային հարվածներից: Այս մասին հայտնում է INTERFAX-ը՝ վկայակոչելով իրանական իրազեկ աղբյուրները:
Նշվել է, որ դա կարող է տեղի ունենալ նախքան նախագահ Թրամփի՝ Սպիտակ տնից մեկնելը՝ ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին:
Հիմնականում ամրապնդվում է Ֆորդոյի և Նաթանզիի միջուկային օբյեկտների հակաօդային պաշտպանությունը: Դրանք Իրանի ուրանի հարստացման հիմնական ձեռնարկություններն են, որոնք Միացյալ Նահանգները փորձում է փակել: