ԱՄՆ-ի, Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի կողմից օգտագործվող Ադանայի «Ինջիրլիք» ավիաբազայում հայտնաբերվել է կործանված անօդաչու թռչող սարք (ԱԹՍ): Անհայտ ծագման այդ ԱԹՍ-ն գտնվել է 10-րդ վառելիքային բազայի տարածքում՝ հայտնում է Ermenihaber-ը:
Դեպքի վայր են ժամանել Ադանայի նահանգային ոստիկանության վարչության ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանումները, որոնք փորձաքննության են տարել հայտնաբերված ԱԹՍ-ն: