Ինչպե՞ս Հայասատանի առողջապահական համակարգը հանձնեց Քովիդ-19-ի թեստը: Առցանց քննարկմանը մասնագետները նշում են՝ մի շարք խնդիրների պատճառը կազմակերպչական ոչ բավարար աշխատանքներն են եղել: «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահի խոսքով՝ շատ դեպքերում ճիշտ չի իրականացվել հոսպիտալացումը կամ, օրինակ, թեստավորումը նախատեսվածից ուշացել է, ինչն էլ հետևանքներ է ունեցել :
Վիոլետ Զոփունյան, «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ - Եթե գանահատական տալու լինեմ աշխատանքներին, ապա դրական չի լինի:
Վարակի դեմ պայքարը նախարարությունն սկսել էր ավելի վաղ, քան վարակը Հայաստան կհասներ: Հիվանդությունների կանխարգելման կենտրոնի բաժնի պետը վստահեցնում է՝ բժիշկները ժամանակին վերապատրաստվել են, հիվանդանոցները՝ վերապրոֆիլավորվել, պետությունը ձեռքերը ծալած չի նստել՝ քայլ առ քայլ աշխատանքներ է իրականացրել:
Ռոմելա Աբովյան, ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ - Իդեալական ոչինչ չի լիում, իհարկե, խնդիրները գտնում էին լուծումներ, երկրորդ ալիքին ավելի պատրաստպված էինք:
Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանի խոսքով՝ կորոնավիրուսի երկրորդ ալիքի պատճառը Հայաստանում պատերազմը չի եղել, չնայած հաճախ հենց դա է նշվում որպես տարածման հիմնական պատճառ:
Դավիթ Մելիք-Նուբարյան, Հանրային առողջության մասնագետ - Երկրորդ ալիքը մեզ մոտ եղել է ավելի վաղ, վարակի աճն սկսվել է ոչ թե սեպտեմբերի 27-ից հետո, այլ առաջին շաբաթը:
Ռոմելա Աբովյանը հակադարձում է՝ հենց պատերազմը նպաստեց, որ օրական գրանցվի 2000-ից ավելի նոր դեպք, ինչը պայմանավորված էր նաև Արցախի քաղաքացների տեղաշարժով, նաև՝ վիրավոր զինվորների հոսպիտալացմամբ: Այսօր հուսադրող է վերարտադրողականության ցուցանիշը:՚
Ռոմելա Աբովյան - Վերարտադրողականության ցուցանիշը մեկից ցածր է ու կայուն վիճակում ենք, դա զարմացնում է նաև հարևան Վրաստանին, ՌԴ-ին:
Ցուրտ եղանակի պատճառով ամբողջ աշխարհում կանախեսվում է համավարակի երրորդ ալիքը: Մինչև կներմուծվի համապատասխան պատվաստանյութը, վիրուսը կառավարելի դարձնելու համար Ռոմելա Աբովյանը հորդորում է չմոռանալ, որ հիմա սուր շնչառական վարակների ու գրիպի սեզոն է, անհրաժեշտ է պաշտպանվել վիրուսներից՝ հնարավոր բարդացումներից խուսափելու համար: