ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր՝ օրվա երկրորդ կեսից, կսկսվի սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում ընդունված հայտերի հիման վրա տրամադրվող՝ մայրության միանվագ նպաստների վճարման գործընթացը:
«Նպաստները կարող եք ստանալ «Արցախբանկի»՝ Արցախում և Հայաստանում գործող մասնաճյուղերից»,- ասված է նախարարության Ֆեյսբուքի էջում: