ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացնում է, որ գործընկերների՝ Բաբկեն Թունյանի և Արտակ Մանուկյանի հետ հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչների հետ:
«Հանդիպման ընթացքում լսել եմ գործարարների մտահոգությունները, ներկայացրել մի շարք արդիական հարցերի պատասխաններ, մտքեր փոխանակել տնտեսական և քաղաքական մարտահրավերների հաղթահարման ուղիների վերաբերյալ»,- Ֆեյսբուքի էջում գրել է Միրզոյանը: