Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է՝ ավագանու այսօրվա նիստում հաստատվել է Արմավիր քաղաքի 2021 թվականի բյուջեն՝ 1.162.000.000 դրամ:
«Հիշեցնեմ, որ 2020 թվականի ճշգրտված բյուջեն կազմում է 1.107.000.000 դրամ: Նոր տարում բյուջեի նախատեսվող աճը կազմում է 55.000.000 դրամ:
Առաջիկայում ավելի մանրամասն կներկայացնեմ 2020 թվականի բյուջեի կատարողականը և 2021 թվականի ընթացքում նախատեսված աշխատանքները»,- գրել է Արմավիրի քաղաքապետը: