Հերթական կանգառը Արագածոտնի ու Շիրակի մարզեր: Շարունակվում են «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կողմից ՀՀ-ում ժամանակավոր բնակություն հաստատած մայրերի ու իրենց նորածին բալիկների համար անհրաժեշտ նվեր-փաթեթների՝ մանկասայլակ, համապատասխան հագուստ, հիգիենայի ու խնամքի պարագաներ, անկողնային ամբողջական հավաքածու, ծածկոց, լոգանքի տաշտակներ, տրամադրումը:
Հիշեցնենք, որ փաթեթները նախատեսված են նորածին բալիկների ու հղի կանանց (ծննդաբերության պատրաստվող) համար:
Հղիների ու նորածինների մասին տվյալները Հիմնադրամին տրամադրել են մարզպետարանները: Փաթեթների բաշխումն արվում է հասցեական՝ «Իմ քայլը» հիմնադրամի, գործընկերների ու մարզպետարանների աշխատակիցների կողմից: