Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է՝ Արմավիրի ավագանու այսօրվա նիստում Արցախյան գոյամարտում ունեցած բացառիկ ավանդի համար Ռուստամ Ռաֆիկի Գասպարյանին հետմահու շնորհվել է «Արմավիրի պատվավոր քաղաքացի» կոչում:
«Փառք Հայրենիքի պաշտպանության խրամատում զոհված բոլոր հերոսներին»,- գրել է Արմավիրի քաղաքապետը: