Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ մարտական գործողությունների Ֆիզուլու և Ջաբրայիլի հատվածներում հայտնաբերվել է ևս 8 զինծառայողի աճյուն:
«Ընդհանուր առմամբ, մինչև այսօր մարտական գործողությունների հետևանքով հայտնաբերված աճյունների թիվը կազմում է 1069: Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին՝ որոնողական խմբերի աշխատանքները շարունակվում են Ջաբրայիլի, Զանգելանի, մասնավորապես, Կովսականի ուղղություններով, ինչպես նաև Շուշիի հատվածում: