Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ հանրապետությունում հաշվառված տնազուրկ քաղաքացիների ընդհանուր թիվը 20347 է, որից ժամանակավոր կացարաններով ապահովվել է 4101 բնակիչ(1014 ընտանիք): Ասկերանի շրջանում տեղավորվել է 569 բնակիչ(137 ընտանիք), Մարտակերտի շրջանում՝ 130 բնակիչ (30 ընտանիք), Մարտունու շրջանում՝ 202 բնակիչ (47 ընտանիք), Ստեփանակերտ քաղաքում՝ 3200 բնակիչ (800 ընտանիք):
Մեր հայրենակիցներին ժամանակավոր կացարաններով ապահովելու աշխատանքները շարունակվում են: