Ֆրանսիայի նախագահն այլևս կորոնավիրուսի ախտանշաններ չունի: Էմանուել Մակրոնն այժմ կարող է դադարեցնել յոթնօրյա ինքնամեկուսացումը: Այս մասին տեղեկացնում են Ելիսեյան պալատից՝ փոխանցում է Russia Today-ը:
Մեկուսացման ընթացքում 43-ամյա Մակրոնն իր լիազորությունները կատարել է Վերսալի իր պաշտոնական նստավայրից, որտեղից էլ տեսակապով աշխատել է կառավարության անդամների հետ: