ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար կրկին ներկայացրել է Կարեն Առուստամյանի թեկնածությունը: Հարցը ներառված է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի վաղվա նիստի օրակարգում:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 10-ին խորհրդարանում փակ գաղտնի քվեարկությամբ Կարեն Առուստամյանը չէր ընտրվել Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում: Կողմ էր քվեարկել 79, դեմ՝ 3 պատգամավոր, մինչդեռ ընտրվելու համար նրան անհրաժեշտ էր նվազագույնը 80 ձայն: