Մելբուռնի Մոնաշ համալսարանի գիտնականները հայտարարել են, որ կորոնավիրուսի վարակի դեմ իմունիտետը կարող է տևել առնվազն ութ ամիս՝ փոխանցում է Russia Today-ը:
Ավստրալացի փորձագետների հավաստմամբ՝ հակամարմինները կորոնավիրուսով կրկին վարակվելուց պաշտպանում են առնվազն 8 ամիս: Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ COVID-19-ի դեմ պայքարող հակամարմիններն անհետանում են մի քանի շաբաթների կամ ամիսների ընթացքում:
Ուսումնասիրության ընթացքում կորոնավիրուսով վարակվելուց չորս օր անց պացիենտներից վերցվել են արյան նմուշներ: Վերջին նմուշը վերցվել է վարակվելուց հետո 242-րդ օրը: