Դեկտեմբերի 24-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1972 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի թիվը երկրում 216843 է:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում իրականացվել է 13699 թեստավորում, այդ թվում՝ 7146 հակամարմինների թեստով, 6553 ՊՇՌ թեստով: Մեկ օրում կորոնավիրուսից բուժվել է ևս 2737 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 194705 մարդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում վարակից մահացել է ևս 43 մարդ, ընդհանուր՝ 2276: