Յուրաքանչյուրիս օգնությունը կարևոր է Արցախյան պատերազմում ծանր վիրավորված զինծառայողներին զորակցելու համար։ Այդ նպատակով դեկտեմբերի 25-ին՝ ժամը 17:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա բարեգործական համերգ՝ վիրավոր զինվորներին աջակցելու նպատակով:
Կամերային երաժշտության երեկոյի ընթացքում ելույթ կունենան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժնի ուսանողներ Լարիսա Խալաթյանը, Գայանե Բաղդասարյանը, Միլենա Բեգլարյանը, Լիանա Սիմոնյանը, Անուշ Մարտիրոսյանը, Անահիտ Գաբրիելյանը, Քրիստինա Գրիգորյանը, Հերմինե Գևորգյանը, Այլին Հերոսեան, Աննա Գաբրիելյանը: Գեղարվեստական ղեկավարն է ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Աննա Մայիլյանը, դաշնակահարը՝ Էլեն Կիրակոսյանը: Ներածական խոսքով հանդես կգա արվեստագիտության թեկնածու Նարինե Ավետիսյանը: