ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հայտնում են՝ իրազեկման լայնածավալ աշխատանքներ են իրականացվում ողջ հանրապետությունում:
«ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի և մարզային տարածքային ստորաբաժանումները դպրոցներում, մանկապարտեզներում, հանրային տրանսպորտում և դեղատներում փակցնում են իրազեկման թերթիկներ։
Դրանցով ներկայացվում են տրանսպորտի և դպրոցների համար սահմանված Covid-անվտանգության կանոնները, նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների համար սահմանված ջեռուցման նորմերը։
Միաժամանակ, ԱԱՏՄ-ն շարունակում է վերահսկողական աշխատանքները սահմանված այս նորմերի պահպանման ուղղությամբ՝ գնալով նաև դրանց չպահպանման մասով ստացված բոլոր ահազանգերի հետքերով»: