Դեկտեմբերի 23-ին տեղ է հասել Արցախի համար նախատեսված երկաթուղային վագոններով մարդասիրական բեռի հերթական խմբաքանակը: 9 վագոնով բերվել են 127 տ մետաղական պրոֆիլ, 10000 խմ ապակի, 2200 կենցաղային պարագաներ, 400 հավաքովի ջերմակայուն վառարաններ: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԻՆ կայքից:
ՌԴ ԱԻՆ մասնագետները հումանիտար օգնությունը բեռնաթափել և տեղափոխել են Արցախի շրջանների բաշխիչ կետեր:
Դեկտեմբերի 11-23-ը Արցախ է ժամանել մոտ 1200 տ ընդհանուր քաշով 54 վագոն մարդասիրական օգնություն: