Արցախում հաշվառում ունեցող անձանց տրամադրվող աջակցության միջոցառման շահառուների 95 տոկոսը՝ մոտ 87000 հոգի, արդեն ստացել է աջակցություն, ընդ որում՝ ավելի քան 47000 հոգի աջակցությունն ստացել է «Արցախփոստի» բաժանմունքներից։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:
«Այս միջոցառման շահառու չեն աշխատանք ունեցողները, այդ թվում՝ պետական, և 18-55 տարեկան տղամարդիկ։ Սա վկայում է այն մասին, որ Արցախի այն քաղաքացիները, ովքեր Արցախում ունեն մշտական կացարաններ, գրեթե ամբողջությամբ գտնվում են Արցախում»,- գրել է նա։