Լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա դեկտեմբերի 25-ին՝ ժամը 18.00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից:
Ավելի վաղ հայտնել էինք՝ կյանքից հեռացել է ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը:
Դեկտեմբերի 22-ի գիշերը վատթարացել էր անվանի ֆուտբոլիստի առողջությունն ու, ցավոք, բժիշկները նրա կյանքը փրկել չեն կարողացել։