ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ստեղծվել է Արկադի Անդրեասյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Արկադի Անդրեասյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին` ժամը 17:30-19:00-ը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Վերջին հրաժեշտը կկայանա դեկտեմբերի 26-ին` ժամը 13:00-ին՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցուց, հուղարկավորությունը՝ Երևանի քաղաքային պանթեոնում (Թոխմախ):
Դեկտեմբերի 23-ին 73 տարեկանում կյանքից հեռացել է ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը: