Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից զգուշացնում են, որ համացանցում գործում է Քիմ Քարդաշյանի անունով կեղծ էջ:
«Այն նպատակ ունի գողանալ բանկային տվյալներ, էլփոստի հասցե, գաղտնաբառ։ Պետք չէ նման գրառումների հավատալ, տարածել, մեկնաբանել ու որևէ տվյալ փոխանցել։
Ձեզ գումար փոխանցելու համար ուղարկողին քարտի անվտանգության եռանիշ թիվը հարկավոր չէ, որից նույնպես կարող եք եզրակացնել, որ խաբեություն է։
Գործակալությունը առաջարկում է ծանոթանալ ֆիշինգային հարձակումներից պաշտպանվելու մասին կազմած
ուղեցույցին»,- նշված է գործակալության հաղորդագրության մեջ: