ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ու այդ հարցում Ռուսաստանի դերակատարմանը:
«Դա ամենակարևոր իրադարձություններից մեկն է ոչ միայն տարածաշրջանային ենթատեքստում, այլև՝ համաշխարհային: Ընդհանուր առմամբ, տեղի ունեցածը (խմբ. - հրադադարի հայտարարության ստորագրումը) համարում եմ կարևորագույն ձեռքբերումներից մեկը: Ռուսաստանի Դաշնության դերակատարումն ակնհայտ է: Ցանկանան թե՝ ոչ, աշխարհում ճանաչում են Ռուսաստանի ներդրումն ու դերակատարումը: Հրաշքների և իրականության մեջ կա շատ կարևոր հատված՝ դա աշխատանքն է: Եվ հենց աշխատանքը, համբերությունը, պատասխանատվությունը, բարությունն ու սերն են այն բանի երաշխիքը, որ հրաշքները մինչև վերջ կյանքի են կոչվելու: Եռակողմ հայտարարության հետևում հսկա աշխատանքն է, և դրա իրականացումն էլ կապված է այն հսկա աշխատանքի հետ, որն այժմ իրականացնում են մեր խաղաղապահները՝ ցամաքում, դիվանագիտական հարթակում՝ մեր դիվանագետները և միջազգային կազմակերպությունները: Դեռևս համալիր հսկա աշխատանք կա իրականացնելու»:
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը մաղթանքներ է հղել Հայաստանին ու Ադրբեջանին:
«Առաջին հերթին, իհարկե՝ խաղաղություն: Ես գիտեմ, որ երբ խաղաղություն կա, ապա շատ բաների կարելի է հասնել, ոչ ամեն ինչի, սակայն, շատ բաների: Հետևաբար, առաջին հերթին երկու երկրներին սրտանց խաղաղություն եմ մաղթում»,- հայտարարել է Մարիա Զախարովան: