«Հյուսիսային հոսք-2»-ի դեմ ամերիկյան նոր սահմանափակումները կարող են դժվարացնել դրա իրականացումը, սակայն Ռուսաստանն ու իր գործընկերները մտադիր են ավարտին հասցնել նախագիծը: Այս մասին հայտարարել են Կրեմլից՝ փոխանցում է РИА Новости-ն:
Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է խողովակաշարի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ ընդունել մոտ ապագայում:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ նախապես պետք չէ գուշակություններ անել՝ հիշեցնելով, որ Եվրոպան շահագրգռված է ավարտին հասցնել շինարարությունը:
«Մենք մեր խնդիրներն ունենք և լուծում ենք դրանք»,- հավելել է Պեսկովը:
«Հյուսիսային հոսք-2»-ը ենթադրում է խողովակաշարի երկու ճյուղերի շինարարություն: Ընդհանուր հզորությամբ տարեկան 55 մլրդ խմ գազը Ռուսաստանից Բալթիկ ծովով կհասնի Գերմանիա: