ՌԴ-ի 85 շրջաններում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային ցուցանիշ: Վերջին 24 ժամում վարակվել է 29935 մարդ: Այսպիսով՝ համավարակի սկզբից մինչ օրս Ռուսաստանում գրանցվել է վարակման 2 մլն 963688 դեպք: Այս մասին տեղեկացնում են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից՝ փոխանցում է РИА Новости-ն:
Մահացության մեկ օրվա ցուցանիշը 635 է, մինչդեռ մեկ օր առաջ կորոնավիրուսից մահացել էր 549 հիվանդ: Ընդհանուր առմամբ՝ Ռուսաստանում COVID-19-ից մահացածների թիվը 53096 է:
Վարակվածների թվով Ռուսաստանը չորրորդ երկիրն է աշխարհում: