Իտալիայի ֆուտբոլի առաջնության 14-րդ տուրում «Ռոման» հյուրընկալել է «Կալյարիին» և հաղթանակ տոնել 3:2 հաշվով:
«Ռոմայի» կազմում գոլերի հեղինակներ են դարձել Ժորդան Վերետուն, Էդին Ջեկոն և Ջանլուկա Մանչինին: «Կալյարիի» կազմում դուբլ է հեղինակել Ժոաո Պեդրոն:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր և մասնակցել է ամբողջ խաղին:
Այս հաղթանակից հետո «Ռոման» վաստակել է 27 միավոր և բարձրացել մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնական: