«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պահանջում է լրացուցիչ բանակցություններ: Մենք իհարկե ակնկալում ենք ԵԱՀԿ-ի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված մյուս պետությունների ջանքերի ավելացում»,- հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն լրագրողների հետ զրույցում:
Մատվիենկոն հավելել է, որ ռուսական կողմը թույլ չի տվել հակամարտության հետագա էսկալացիա և մարդկային նոր կորուստներ:
«Դա շատ դժվար համաձայնություն էր, դրան հասնելը հեշտ չի եղել: Այսօր հակամարտության գոտում հենց ռուս խաղաղապահներն են ապահովում այդ հայտարարության կատարումը, թույլ չեն տալիս խախտել դրա պայմանները, վերադառնալ զինված հակամարտությանը, նպաստում են խաղաղ կյանքի վերականգնմանը»,- հայտարարել է Մատվիենկոն: