COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութերն ուղարկվել են Եվրամիության բոլոր երկրներին միաժամանակ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:
«Ինձ հուզեց այն փաստը, որ COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութերը միաժամանակ ուղարկվել են Եվրամիության բոլոր երկրներին: Մի քանի օրից կպատվաստվեն առաջին եվրոպացիները: Շուտով պատվաստանյութերը հասանելի կլինեն բոլորին: Միասին կհաղթահարենք համավարակը»,- գրել է Եվրահանձնաժողովի ղեկավարը:
Եվրամիության երկրներում պատվաստումները կսկսվեն դեկտեմբերի 27-29-ը: