Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը հարցաքննության է հրավիրվել ՀՀ քննչական կոմիտե:
Մինչև ՔԿ մտնելը նա լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե չգիտի՝ կոնկրետ ինչի համար են իրեն հարցաքննության կանչել, սակայն դա համարում է քաղաքական պատվեր:
Հիշեցնենք՝ ավելի վաղ՝ դեկտեմբերի 22-ին, ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը դեկտեմբերի 22-ին հրավիրվել է Քննչական կոմիտե. նա խնդրել է ներկայանալ դեկտեմբերի 23-ին:
Վարույթն իրականացնող մարմինը ընդառաջել է նրա խնդրանքին: